Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/587

Այս էջը հաստատված է

ԹԸԱ պահվում է ոտանավորի ֆոտոպատճենը։

Առաջին անգամ տպագրվել է Եժ I, 448։

Տպագրվում է ինքնագրից։


«Ա՛Խ, Ո՜ՐՔԱՆ ՓԱՐԹԱՄ ԿՅԱՆՔԸ ԾԱՂԿՈՒՄ է...»

(էջ 119)

Գրված է 1892 թ. մայիսի 3-ին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1892, № 10, էջ 1434, թվագրված՝ «1892 թ. մայիսի 3», այնուհետև՝ ԵԺ 1, 92։ Արտատպվում է Մճ-ից։


ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

(«Իմ եղբայրները օտարության մեջ...»)

(էջ 120)

Գրված է 1892 թ. հունիսի 26-ին։

ԳԱԹ Թֆ № 29 պահվում է մեկ ինքնագիր՝ հանված Մճ-ի արխիվից, թվագրված՝ «1892.VI.26»։

Առաջին անգամ, առանց վերնագրի, տպագրվել է Մճ, 1892, № 7-8, էջ 1045, այնուհետև՝ նույնը, «Օտարության մեջ» վերնագրով՝ Դ (2-րդ ոտանավոր), Դփ, էջ 7, ապա՝ Եժ I, 93։

Արտատպվում է Դփ-ից։

Խոսելով Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուի (ԲՄ 1-ի) ժամանակի առաջադեմ հայ գրական հասարակայնության, հատկապես երիտասարդության վրա թողած ազդեցության մասին և մեջբերումներ անելով օտարության մեջ ապրող մի խումբ հայ երիտասարդների՝ Ան. Աբովյանի, Ա. Ղլտճյանի, Ս. Հովվյանի և ուրիշների Թումանյանին ուղղած նամակներից, Ա. Ինճիկյանը գրում է. «Անշուշտ, իր պանդուխտ հայրենակիցների և ընկերների այդ նամակներն են Թումանյանին ներշնչել «Օտարության մեջ» բանաստեղծությունը» (Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 250)։


«ԼՍՈ՞ՒՄ ԵՍ ԴՈՒ ԷԼ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ԽՈՍՈՒՄ...»

(էջ 121)

Գրված է 1892 թ. հունիսի 30-ին,

ԳԱԹ Թֆ № 29 պահվում է մեկ ինքնագիր՝ հանված Մճ-ի արխիվից,