թվագրված՝ «92.VI.30»։ Մճ-ին ուղարկվել է որպես շարքի երկրորդ ոտանավորը «Օտարության մեջ» բանաստեղծության հետ միասին։
Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1892, № 7—8, էջ 1046, այնուհետև՝ ԵԺ I, 94—95։
Արտատպվում է Մճ-ից։
ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԿՈ
(«Ամռան գիշերվա երկինքն աստղալի...»)
(էջ 123, 450)
Գրված է 1892 թ. հուլիսի 17-ին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ, առանց վերնագրի, տպագրվել է Մճ, 1892, № 9, էջ 1273, թվագրված՝ «1892 թ. հուլիսի 17», այնուհետև՝ «Ամառային երեկո» վերնագրով՝ Դ (5-րդ ոտանավոր), Դփ, էջ 21, ապա՝ ԵԺ I, 96։
Արտատպվում է Դփ-ից։
«ՍԸՐՏԻՍ ԹԱԳՈՒՀԻ...»
(էջ 124, 450)
Գրված է 1892 թ. հուլիսի 26-ին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ, «Կարոտ» վերնագրով, տպագրվել է Տզ, 1893, № 7, էջ 101, այնուհետև՝ Դ (25-րդ ոտանավոր), թվագրված՝ «1892 հուլիսի 26», Դփ, էջ 38, ԲԹ, էջ 21, այնուհետև, առանց վերնագրի՝ ԲԲ, էջ 26, ապա՝ ԵԺ I, 97։
Արտատպվում է ԲԲ-ից։
«Օ՜, ԼՈ՛ՒՌ ԿԱՑ, ԸՆԿԵ՛Ր. ԱՅԴ Ի՞ՆՉ ԵՍ ԵՐԳՈՒՄ...»
(էջ 125)
Գրված է 1892 թ. օգոստոսի 14-ին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Աոաջին անգամ տպագրվել է Մճ, 1892, № 10, էջ 1433, թվագրված՝ «1892 թ., օգոստոսի 14», այնուհետև՝ ԵԺ I, 98։
Արտատպվում է Մճ-ից։