ՕՐ. Մ. Վ.-ԻՆ
(«Երբոր բացվելիս է եղել արփին...»)
(էջ 129)
Գրված է 1892 թ.։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1893, № 7—8, էջ 1053—1054, թվագրված՝ «1892 թ.», այնուհետև՝ ԵԺ I, 102—103։
Արտատպվում է Մճ-ից։
Նվիրված է բանաստեղծի մտերիմ ընկեր Ֆիլիպ Վարդազարյանի քրոջը՝ Մարիամ Վարդազարյանին։
ԱՂԲՅՈՒՐ
(«Սարի լանջին, ժայռի տակ...»)
(էջ 131, 451)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Մեզ հասած միակ թերի սևագիր-ինքնագիրը պահվում է ԹԸԱ № 10 ծոցատետրում, որի մեջ եղած նյութերը վերաբերում են 1891—1892 թթ. (օրինակ «Խեղճ Ադամյան» բանաստեղծությունը)։ Այստեղից կարելի է ենթադրել, որ այս բանաստեղծությունը ևս գրված է այդ տարիներին։
Առաջին անգամ տպագրվել է Աղ, 1893, № 5—6, էջ 198, այնուհետև՝ մասնակի փոփոխություններով՝ Լ II, 1909, էջ 116 և նույն դասագրքի մի քանի հետագա հրատարակություններում, ապա՝ ԵԺ I, 106։
Արտատպվում է 1916 թ. Լ II-ից։
ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
(«Կովկասի ամպած երկինքը պարզվեց...»)
(էջ 132, 451)
Գրված է 1892 թ., սակայն 1893 թ. Թումանյանը կրկին անդրադարձել է այս բանաստեղծությանը։
ԳԱԹ Թֆ № 9 (լրացուցիչ) պահվում է առաջին տարբերակը, որն ավելի ընդարձակ է, թվագրված՝ «92/93՝ 5 և 6 տները»։
ԳԱԹ Թֆ № 11 պահվում է ևս մեկ ինքնագիր, 20 տող է, խնամքով արտագրած և կետադրությունը ճշտած, թվագրված «93 մարտի 30»։ Երևում