Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/591

Այս էջը հաստատված է

է, որ բանաստեղծը հրատարակության է պատրաստել օրինակը, սակայն ինչ-ինչ պատճառներով տպագրության չի հանձնել:

Առաջին անգամ, Ա ինքնագրից, տպագրվել է ԳԵ, էջ 114, այնուհետև՝ ԵԺ I, 449—450։ Երկու հրատարակություններում էլ կան խմբագրական միջամտություններ։

Տպագրվում է Բ ինքնագրից։


1893

ՕՐ. Օ Գ.-Ի ԱԼԲՈՄՈՒՄ

(«Ի՞նչ ես ուզում, որ թողնեի...»)

(էջ 133)

Գրված է 1893 թ. հունվարի 6-ին։

ԳԱԹ Թֆ № 260 պահվում է Օ. Գիրգիդյանի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը, թվագրված՝ «93 1/6»։ Թվագրությունից հետո Թումանյանը գրել է՝ «Օր. Z-ի ալբոմում, Մուրճ, 1893 թ. № 1»։ Բայց բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է ոչ թե Մճ-ի 1893 թ. առաջին, այլ 1892 թ. 12-րդ համարում (էջ 1815)։ Այդ համարում նախատեսված է եղել տպագրել մի թարգմանական բանաստեղծություն, որի տպագրությունը վերջին պահին գրաքննությունն արգելել է, և խմբագրությունը բաց էջն զբաղեցրել է այս բանաստեղծությամբ, որը նախատեսված է եղել տպագրել 1893 թ. առաջին համարում։ Այդ է պատճառը նաև, որ Մճ-ի 1892-ի 12-րդ համարի ցանկում այս բանաստեղծությունը չի հիշատակված։ Այնուհետև տպագրվել է Դ (17-րդ ոտանավոր), թվագրված՝ «1893», «Օր. Օ. Գ-ի ալբոմում» վերնագրով, ապա՝ ԵԺ I, 79։

Արտատպվում է Դ-ից։


«ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ... Ա՜Խ, ԵՎ ԱՅՍ ՀՈԾ...»

(էջ 134, 452)

Գրված է 1893 թ. մարտի 28-ին։

ԳԱԹ Թֆ № 260 պահվում է Օ. Գիրգիդյանի ալբոմը, և դրա մեջ ինքնագիրը՝ թվագրված «1893 III/28, (Զատիկ)»։

ԹԸԱ № 12 ծոցատետրում պահվում է ևս մեկ ինքնագիր, վերնագրված՝ «Քրիստոս հարյավ»։ Արտագրված է Օ. Գիրգիդյանի ալբոմից։ Վերնագրից առաջ Թումանյանը գրել է. «Օսանի ալբոմից, գրած 93 III/28, Զատկին, экспромтом»: