Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/594

Այս էջը հաստատված է


սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ուղղումներ է կատարել։ Նման մի օրինակ էլ պահվում է ԹԸԱ։

Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1898, № 4, էջ 58, այնուհետև՝ ՆԱ, 1907, 2 նոյեմբերի, № 2, «Գրված է 1893 թվականին Հայրիկի ընտրության առիթով՝ Թիֆլիսի երիտասարդության խնջույքին։ Ժամանակի ցենզուրական պայմանների պատճառով առաջին անգամ է տպագրվում ամբողջ» տողատակի ծանոթությամբ։ Այնուհետև տպագրվել է առանց վերջին՝ 4-րդ հատվածի՝ ԲԲ, էջ 31—32, ՀԳ, էջ 142, 1917 Լ V, էջ 34, ապա՝ ԵԺ I, 108—109։

Տպագրվում է ԲԲ-ի Թումանյանի ուղղած բնագիրը։

Նվիրված է Մկրտիչ Խրիմյանին՝ 1893 թ. սեպտեմբերի 26-ի՝ նրա կաթողիկոս օծվելու առթիվ։ Արտահայտությունն է այն հույսերի, որ շատերի նման երիտասարդ Թումանյանը ևս կապել է Խրիմյանի՝ հոգևոր հովիվ դառնալու հետ։ Բանաստեղծի այդ զգացումն ունեցել է իր մակընթացություններն ու տեղատվությունները՝ կապված հայ ժողովրդի վիճակի, մասնավորապես XIX դարի վերջերին Արևմտահայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Ոտանավորի գրության շարժառիթի մասին բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանը հիշում է Թումանյանի հետևյալ խոսքերը. «Հայ ուխտավորին» էքսպրոմտ է։ Խրիմյանի ընտրության առթիվ չորս հոգի քեֆ սարքեցինք Օրթաճալայում, էն քեֆին գրեցի» (տե՛ս Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, էջ 240):

«Խրիմյանի կաթողիկոս ընտրվելուց հետո,—գրում է Ա. Ինճիկյանը,— նրա մի շարք նախկին կողմնակիցների հետ, Թումանյանը ևս որոշ հիասթափություն է ապրում։ Արս. Ղլտճյանը 1894 թ. նամակներից մեկում նրան խորհուրդ է տալիս ոչնչացնել գրած ոտանավորը (նկատի ունի, հավանորեն, «Հայ ուխտավորին», 1893-ին, Խրիմյանի ընտրության առթիվ նրան նվիրված բանաստեղծությունը…), Թումանյանը պատասխանում է. «Ինչո՞ւ կորցնեմ, այն կմնա իբրև հիշատակ մեր առաջին զգացումների, իսկ նորը յուր կարգին, նորը քեզ կուղարկեմ, այսպես է սկսվում.. 

Եթե այդպես է, մենք կխորտակենք
Այն պատվանդանը, որ մենք կառուցինք… (տե՛ս Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 499։ Թումանյանի նամակը Արսեն Ղլտճյանին՝ ԵԺ V, 86—87)։

Ըստ երևույթին, այս հիասթափությունն է եղել պատճառը, որ դեռևս 1893 թ. գրված ոտանավորը տպագրվել է հինգ տարի անց՝ 1898 թ., երբ արդեն տեղի էին ունեցել 1895—1896 թթ. թուրքական կառավարության կազմակերպած հայկական արյունալի ջարդերը, որոնց ժամանակ Խրիմյանը ներկայացել է որպես ազգային-ազատագրական պայքարին նվիրված գործիչ՝ հոգալով տեղահան եղած ու կոտորածներից փրկված