Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/597

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է Դփ, էջ 30—31, այնուհետև, վերամշակված՝ ԲԹ, էջ 26, ԲԲ, էջ 39, ապա՝ ԵԺ I, 120:

Տպագրվում է ԲԲ-ի Թումանյանի ուղղած բնագիրը։

Դփ-ի օրինակը տալիս ենք որպես տարբերակ, տողատակ նշելով դրանից ինքնագրի ունեցած տարբերությունները։


ՄԻ ՀԱՌԱՉԱՆՔ

(«Ես տեսա հսկա…»)

(էջ 149, 458)

Գրված է 1894 թ.։

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ուղղումներ է կատարել։

Առաջին անգամ տպագրվել է Հհ, էջ 99, այնուհետև՝ Դփ, էջ 24, ԲԲ, էջ 35, ապա՝ ԵԺ I, 117։

Տպագրվում է ԲԲ-ի Թումանյանի ուղղած բնագիրը։

Այժմ դժվար է ասել, թե հայ ծովանկարչի որ նկարը նկատի ունի բանաստեղծը։ Գրականության մեջ «Սև ծովի ափերը» անունով նկար չի հիշատակվում, իսկ նույն թեմաներով կատարված աշխատանքները բազմաթիվ են։ Իրեն ոգեշնչած նկարը բանաստեղծը պետք է տեսած լինի մասնավոր անձի մոտ, քանի որ մինչև 1894 թ. Թիֆլիսում Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդես բացվել է միայն մեկ անգամ՝ 1869 թ.։


ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ

(«Եթե մի օր, անո՛ւշ ընկեր…»)

(էջ 150, 459)

Գրված է 1894 թ.:

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը կատարել է մեկ ուղղում, ապա ջնջել չորրորդ տունը և վերևում մատիտով գրել՝ «Նման.»։

Առաջին անգամ, «Նմանություն» վերնագրով, տպագրվել է Դփ, էջ 39—40, թվագրված՝ «1894», այնուհետև, երեք տուն կրճատված և վերնագրված «Եթե մի օր, անուշ ընկեր»՝ ԲԹ, էջ 27, առանց վերնագրի, 16 տող՝ ԲԲ, էջ 40, ապա՝ ԵԺ I, 118,

Տպագրվում է ԲԲ-ի Թումանյանի ուղղած բնագիրը։