(1850—1934) բեմական գործունեության քսանհինգամյակին նվիրված հոբելյանական հանդեսին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1897, 21 դեկտեմբերի, № 49, էջ 789, հետևյալ ծանոթագրությամբ՝ «Կարդացվեց 17 դեկտեմբերի, 1897, Թիֆ., Ազնվ. թատրոնում», այնուհետև՝ ԵԺ 1, 248։
Արտատպվում է Տզ-ից։
ՀԱՅԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(«Զարմանք բան է մեր բախտն, ախպեր…»)
(էջ 162)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Հավանաբար գրված է 1897 թ. դեկտեմբերին, «Հայի զարմանքը» ոտանավորի հետ միասին:
Ինքնագիրը չի պահպանվել:
Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1898, 1 հունվարի, № 1, էջ 8, այնուհետև՝ ԵԺ I, 250։
Արտատպվում է Տզ-ից։ Ուղղել ենք 22-րդ տողի վրիպակը՝ «տանել» դարձրել ենք «հանել»։
Ոտանավորում Թումանյանը նկատի ունի առհասարակ հայ մտավորականության վիճակը, ընդ որում նա կարիք չի ունեցել օրինակների համար հեռուն գնալու։ Նրա մտերիմներից կատակերգակ Գ. Տեր-Դավթյանը, որի բեմական գործունեության 25-ամյակին է նվիրված «Հայի զարմանքը», ստիպված է եղել պաշտոնավարել բանկում, Պերճ Պռոշյանը այդ տարիներին կրոնուսույց է եղել Ներսիսյան դպրոցում, ինքը՝ բանաստեղծը ևս զանազան պաշտոններ է վարել ընտանիքի ապրուստը հոգալու համար։
ԵՐԿԱՐ ԳԻՇԵՐՆԵՐ
(«Տանջվում եմ անքուն գիշերն անկողնում…»)
(էջ 164, 464)
Գրված է 1897 թ., ինչպես թվագրված է ԲԹ-ում։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1898, № 9, էջ 153, այնուհետև՝ վերամշակված՝ ԲԹ, էջ 30, ԲԲ, էջ 45, ապա՝ ԵԺ I, 127։
Արտատպվում է ԲԲ-ից։