Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/604

Այս էջը հաստատված է

ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

(«Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր…»)

(էջ 167, 465)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

ԳԱԹ Թֆ № 33 պահվում է մեկ ինքնագիր, որը գրված է Տզ-ի տպագրությունից հետո, քանի որ բնագրի տակ փակագծում Թումանյանը գրել է «Տարազ»։ Սա ավելի մշակված է և կրճատված։

Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1898, № 15, էջ 305—306, այնուհետև՝ ԵԺ I, 131,

Տպագրվում է ինքնագրից։


ՄՈՌԱՑՎԱԾ ՎԱՐԴԵՐ

(«Ձեր վարդերը թողիք մեզ մոտ…»)

(էջ 168)

Գրված է 1898 թ. մայիսի 22-ին։ Ուղղված է Մարիամ Վարդազարյանին։

ԳԱԹ Թֆ № 41 պահվում է մեկ ինքնագիր, որը թանգարանին է նվիրել Մ. Վարդազարյանը։ Թվագրված է՝ «22 մայիսի 98»։

Առաջին անգամ տպագրվել է ԽԳ, 1935, № 4, էջ 78, հրատարակչի հետևյալ ծանոթագրությամբ. «Հ. Թումանյանը շատ մոտ էր Ֆիլիպ Վարդազարյանին, որ խոշոր դեր է խաղացել բանաստեղծի կյանքում։ Վարդազարյանի քույրը, Մարիամ Վարդազարյանը (հետագայում Միքայելյան) մի անգամ հյուր է գնում Հ. Թումանյանի նոր բնակարանը, որ զուրկ էր կահավորումից, բայց մեծ, լավ պարտեզ ուներ։ Բանաստեղծն իր հյուրին նվիրում է մի փունջ ծաղիկ, որ երիտասարդ աղջիկը մոռանում է վերցնել իր հետ։ Հետևյալ օրը Հ. Թումանյանը ուղարկում է իր վաղեմի բարեկամուհուն նրա մոռացված փունջն այս բանաստեղծության հետ միասին»։

Պետք է ենթադրել, որ այս վարկածը պատմել է ինքը՝ Մ. Վարդազարյանը՝ բանաստեղծության ինքնագիրը թանգարանին նվիրելիս։

Այնուհետև տպագրվել է ԵԺ I, 470։

Տպագրվում է ինքնագրից։


ՀԱՅԻ ՑԱՎԸ

(«Հայը թեև շատ ցավ ունի…»)

(էջ 169)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։