Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/609

Այս էջը հաստատված է

ԳԱԹ Թֆ №45 պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ԽԳ, 1938, № 3—4, էջ 132, այնուհետև՝ ԵԺ I, 484։

Տպագրվում է ինքնագրից։


«ՄՈՒԹ ՈՒ ԽԱՎԱՐ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ...»

(էջ 186, 468)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1890-ական թվականներին։

ԳԱԹ Թֆ № 48 պահվում են երկու ինքնագիր, որոնցից առաջինի վրա Թումանյանը բազմաթիվ ուղղումներ է կատարել։

Առաջին անգամ, Բ ինքնագրից, տպագրվել է ԳԵ, էջ 114, այնուհետև՝ ԵԺ I, 482,

Տպագրվում է Բ ինքնագրից։


1900

ՕՋԱԽԻ ԵՐԳԸ

(«Քեֆ անենք, տղերք—այս պետք է մնա»)

(էջ 187, 469)

Գրված է 1900 թ. մայիսի 30-ին, Բաքվում։

ԳԱԹ Թֆ №52 պահվում է մեկ ինքնագիր, որը եղել է Արսեն Բալայանի սեփականությունը, քանի որ վրան կա նրա անձնական կնիքը, բայց թանգարանին է նվիրել Արամ Նազարեթյանը։

Առաջին անգամ տպագրվել է ԽԳ, 1935, № 4, էջ 79, այնուհետև՝ ԵԺ 1, 495։

Տպագրվում է ինքնագրից։

«Օջախը» եղել է Բաքվի հայ մտավորականներից կազմված մի խմբակ, 1890-ական թվականներին։ Թումանյանը մտերիմ է եղել «Օջախի» անդամների՝ Սեդրակ (Արսեն) Բալայանի, Մկրտիչ Բեգլարյանի, Սիմյոն Հովվյանի, Սահակ Մատինյանի, Արամ Նազարեթյանի և Միսակ Օհանյանի հետ, որոնք, բացի Օհանյանից և Բեգլարյանից, եղել են Բաքվի Մեսրոպյան և Հռիփսիմյան դպրոցների ուսուցիչներ։ Բանաստեղծն «Օջախին» այցելել է, ըստ երևույթին, երկու անգամ՝ 1895 թ. գարնանը և 1900 թ. մայիսին։ Այս ոտանավորը հորինված է երկրորդ այցելության ժամանակ։

Ինչպես վկայում է Ս. Հովվյանը, Թումանյանն ուրախ հումորով հորինված հանպատրաստից ոտանավորներ է նվիրել «Օջախին» և դրա անդամներին