Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/610

Այս էջը հաստատված է

նաև առաջին այցի ժամանակ։ Հովվյանը մեջ է բերում դրանցից մեկի երկու տողը.

Ա՛յ... ձեր «Օջախումը»,
Ձեր «Օջախի» պուճախումը... (ԹԺՀ, էջ 261)։

ԳԱԹ Թֆ № 45 ա պահվում է մի դժվարընթեռնելի սևագիր, որը երգիծական ոտանավորի էսքիզ է՝ դարձյալ նվիրված «Օջախին»։ Վերնագրված է «Օջախ» և սկսվում է հետևյալ տողերով.

Քշված կարիքի դաժան հողմերից,
Մեր հայրենիքի հեռու կողմերից,
Որը քաղաքից, որը գյուղից,
Որը սարից, որը ձորից,
Մի քանի տղերք ընկան Բաքու...


«ԻՆՉՈ՞Ւ ԷԴՊԵՍ ԻՆՁ ՄՈՌԱՑԱՐ...»

(էջ 188, 469)

Գրված Է 1900 թ.։

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ № 1355 պահվում Է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը կատարել է ուղղումներ և ջնջել վերջին քառատողը։

Առաջին անգամ, «Իմ դարդը» վերնագրով, տպագրվել է Մճ, 1901, №1, էջ 44, այնուհետև, «Ինչո՞ւ այդպես» վերնագրով՝ ԲԹ, էջ 34—35, առանց վերնագրի՝ ԲԲ, էջ 50, ապա Եժ I, 134:

Տպագրվում Է ԲԲ-ի հեղինակի ուղղած և կրճատած բնագիրը։


«Ի՜ՆՉՊԵՍ ՍՐՏԱԼԻ, Ի՜ՆՉՊԵՍ ԿԱԹՈԳԻՆ…»

(էջ 189, 470)

Գրված է 1900 թ. օգոստոսին, Շուլավերում։

ԳԱԹ ՓՎֆ № 413/8 պահվում է Փ. Վարդազարյանին ուղղված նամակը և դրա մեջ ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 176, այնուհետև՝ ԵԺ I, 496։

Տպագրվում է ինքնագրից։

Նամակում ոտանավորի գրության շարժառիթների մասին Թումանյանը գրում է. «Այժմ խոսենք քո բանաստեղծություններից։ Ինձ շատ դուր է գալիս, որ այդպիսի նամակներ եմ ստանում քեզանից։ Քո այդ մտորմունքներն