Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/611

Այս էջը հաստատված է

ու խոհերը, որոնք լավն են, կամ նյութ են դառնալու ինձ համար, կամ դրդելու են մի ուրիշ բանի... Ահա, օրինակ, քո «Կուռքի» հետևանքը, նրա ներհակը սիրեցի ես էլ, որ այս է։ Իսկական էլ կգրեմ երևի և մի շարք այդպիսի բաներ կթխեմ, այժմ այս»։


1901

ԴԱՐԱՄԻՋԻ ԺԱՄԻՆ

(«Ինչաես երկու ահեղ սարեր...»)

(էջ 190, 470)

Գրված է 1901 թ. տարեմուտին։

ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը, թվագրված՝ «1901 տարեմուտին»։ Հետո «տ» տառի վերևը Թումանյանը գրել է «դ»։

Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1933, №6, այնուհետև՝ ԵԺ I, 499։

Տպագրվում է ինքնագրից։


ՌՈՒՍՏԵՄԻՆ

(«Սիրտդ է հիվանդ, պետք է բուժել...»)

(էջ 191)

Գրված է 1901 թ. հունվարի 30-ին:

ԳԱԹ Թֆ № 56 պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «30/I, 901»:

Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 117, այնուհետև՝ ԵԺ I, 501։

Տպագրվում է ինքնագրից։

Ռուստեմը բժիշկ Արիստակես Զարգարյանն է (1864-1935), Թումանյանի մտերիմներից մեկը, Փ. Վարդազարյանի մորաքրոջ որդին։ Մ. Թումանյանի վկայությամբ բանաստեղծը Ռուստեմի հետ մտերմացել է 1896 թ., երբ վերջինս վերադարձել է Մոսկվայից (տե՛ս ԹԺՀ, էջ 469—470)։ Ջալալ Տեր-Գրիգորյանը (Սալումյան) հիշում է, որ բժիշկը հաճախ այցելել է «Վերնատան» հավաքույթներին. «Կողմնակի այցելուներից,—գրում է նա,—«Վերնատանը» ես մի քանի անգամ պատահել եմ Ստ. Լիսիցյանին և բժիշկ Արիստակես Զարգարյանին» (նույն տեղում, էջ 405)։ 1901 թ. Զարգարյանը բուժել է Թումանյանին։