գրված է մատիտով, 20 տող, վրան մշակման հետքեր, վերնագրված է «Աստծո սպառնալիքը» և ունի «Աստվածաշունչ» ենթավերնագիրը։ ԳԱԹ Թֆ № 1 (լրացուցիչ) պահվում է մեկ ինքնագիր ևս, հանված Մ. Գևորգյանի ֆոնդից, 20 տող, «Աստծո սպառնալիքը» վերնագրով։ Հնարավոր է, որ Ա ինքնագիրը վերջին մշակումն է, սակայն այդ բանը պնդելու հիմքեր չունենք։
Առաջին անգամ, «Աստծո սպառնալիքը» վերնագրով, տպագրվել է «Արարատ» ամսագիր, 1902, № 1, էջ 12, այնուհետև՝ ԵԺ I, 143։
Արտատպվում է «Արարատից»։
Բանաստեղծությունը գրելիս Թումանյանն, անշուշտ, աչքի առաջ է ունեցել Մատթեոսի Ավետարանի ԻԳ գլխում ամփոփված Քրիստոսի խոսքերն ընդդեմ դպիրների և փարիսեցիների։ Բայց ավետարանական թեման բանաստեղծը մշակել է նորովի արձագանքելով իր ժամանակի սոցիալական սուր խնդիրներին։
Բանաստեղծության առաջին արձագանքներից մեկը նշանավոր հայագետ, «Արարատ» ամսագրի խմբագիր Գալուստ Տեր-Մկրտչյանի 1902 թ. փետրվարի 17-ին Թումանյանին հղած նամակն է, որտեղ, ի միջի այլոց, կարդում ենք. «Արարատի» 1908 թվի հաստատված ծրագրով իրավունք չունինք բանաստեղծություններ հրատարակել և ընդհանրապես ունենալ գրական բաժին։ Բայց այս անգամ հաջողվեց Ձեր գեղեցիկ ոտանավորը տպել կրոնական բաժնում։ Հատուկ խնդրում եմ և այսուհետև շարունակել աշխատակցել, աշխատելով վերնագրերը կրոնական բաժնի հարմար մի բան դնել» (բանաստեղծության մասին և նամակի ամբողջական բնագիրը տե՛ս ՈՒՀ 3, 62—65, Պ. Հակոբյանի «Հովհաննես Թումանյանը և հայագետ Գ. Տեր-Մկրտչյանը» հոդվածում)։
«ԴՈՒ ՔՈ ՃԱՄՓԵ՛Ն ԳԸՆԱ, ՔՈՒՅՐԻ՛Կ...»
(էջ 196, 471)
Գրված է 1902 թ. ապրիլի 29-ին։
ԳԱԹ Թֆ № 57 պահվում է մեկ ինքնագիր, վերնագրված՝ «N-ին», թվագրված «29 ապր.»։
Առաջին անգամ, «Դու քո ճամփան գընա...» վերնագրով, տպագրվել է 1903 թ., «Լույս» օրացույց-հանդես, էջ 313, այնուհետև, մշակված, «Դու քո ճամփեն» վերնագրով՝ ԲԹ, էջ 38, առանց վերնագրի՝ ԲԲ, էջ 54, ԲՊ, էջ 27—28, ապա ՝ ԵԺ I, 135։
Արտատպվում է ԲՊ-ից։
Այս և «Պանդուխտ եմ, քույրիկ, մանուկ օրերից» բանաստեղծությունների առիթով նամակագրական զրույց է տեղի ունեցել բանաստեղծի և Փ. Վարդազարյանի միջև։ Վարդազարյանը, որ այդ ժամանակ գրում էր