Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/616

Այս էջը հաստատված է

ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

(«Հայոց վիշտը անհուն մի ծով...»)

(էջ 200, 473)

Գրված է 1902 թ. մինչև հոկտեմբերի վերջերը, թեև ՀՀ-ում թվագրված է՝ «1903»:

Ինքնագիրը չի պահպանվել։

Հայերեն առաջին անգամ տպագրվել է Գղ, 1908, № 1, էջ 48, այնուհետև՝ ԲԲ, էջ 59, ՀՀ, էջ 35, ապա՝ ԵԺ 1, 146:

Արտատպվում է ՀՀ-ից։

Այս բանաստեղծությունը, մինչև հայերեն հրատարակությունը, լույս է տեսել ռուսերեն «Современные армянские поэты» ժողովածուում, Մոսկվա, 1903, էջ 41 «С авторской рукописи» ծանոթագրությամբ։ Թարգմանել է Ս. Գոլովաչևսկին։ Գրաքննությունը գիրքը տպագրության է թույլատրել 1902 թ. նոյեմբերի 6-ին։ Այստեղից հետևում է, որ մինչ այդ բանաստեղծությունը ոչ միայն գրված, այլև թարգմանված է եղել։


ՄԵՐ ՈՒԽՏԸ

(«Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս…»)

(էջ 201, 473)

Գրված է 1902 թ. մինչև հոկտեմբերի վերջերը, թեև ՀՀ-ում թվագրված է՝ «1903» (տե՛ս «Հայոց վիշտը» բանաստեղծության ծանոթագրությունը):

ԳԱԹ Թֆ № 60 պահվում է մեկ ինքնագիր: Նույն տեղում, № 1355 պահվում է նաև ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը 15-րդ տողը՝ «Մեր աչքերը հառած միշտ վեր», դարձրել է՝ «Մեր աչքերը միշտ դեպի վեր»:

Հայերեն առաջին անգամ, «Մենք ուխտ ունենք» վերնագրով, տպագրվել է՝ «Վտակ» օրաթերթ, 1907, 25 նոյեմբերի, № 5, այնուհետև՝ ԲԲ, էջ 51, «Մեր ուխտը» վերնագրով՝ ՀՀ, էջ 7, ապա՝ ԵԺ 1, 147։

Արտատպվում է ՀՀ-ից։

Այս բանաստեղծությունը ևս, մինչև հայերեն հրատարակությունը, լույս է տեսել ռուսերեն, «Современные армянские поэты» ժողովածուում, էջ 43—44, «Песня армян» վերնագրով, «С авторской рукописи» ծանոթագրությամբ։ Թարգմանել է Լև Ումանեցը։ Ըստ երևույթին, թարգմանչի ձեռքին եղել է մի նախնական տարբերակ, որը 1907 թ. տպագրության հանձնելիս Թումանյանը հիմնական վերամշակման է ենթարկել