Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/619

Այս էջը հաստատված է

ԳԱԹ Թֆ №5, «Անուշի» ձեռագրերի մեջ, պահվում են երկու ինքնագրեր (Ա և Բ)։

1939 թ. բանաստեղծի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ I և III քառատողերը, նոտաների հետ միասին, տպագրվել են առանձին փոստային քարտերի վրա, վերնագրված՝ «Ա՜խ, ի՜նչ լավ են…» և վերնագրի տակ գրված՝ «Խոսք և եղանակ Հովհ. Թումանյանի»։

Տպագրվել է ԵԺ I, 136։

Տպագրվում է Բ ինքնագրից։


1903

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆԸ

(«Այստեղ, անցվոր այս աշխարհքում...»)

(էջ 209, 475)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ ԵԺ I-ում տպագրվել է որպես 1894 թ. գրված ստեղծագործություն։ Սակայն գրության հանգամանքներից և ձեռագրից երևում է, որ պետք է գրված լինի 1903 թ. որպես «Դեպի Անհունը» պոեմի նախերգանք։

ԳԱԹ Թֆ № 6 ա պահվում է «Դեպի Անհունը» պոեմի Մճ-ի կտրոնը (1903, № 11), որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել, ապա դրան կցել այս քսան տողի ինքնագիրը, վերնագրված՝ «Նախերգանք»։ Հետագայում «Նախերգանք» բառից վեր, որպես վերնագիր, գրել է՝ «Անմահությանը»։ Ինքնագրի վրա գիծ է քաշել և ինչ-որ պատճառներով չի զետեղել պոեմի հետագա հրատարակությունների մեջ (այս մասին մանրամասն տե՛ս Էդ. Ջրբաշյան, Թումանյանի պոեմները, էջ 203—205):

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 455:

Տպագրվում է ինքնագրից։


1904

«ԱՅՍՏԵՂ ՄԻ ՎՍԵՄ ԽՈՐՀՈՒՐԴ Է ԱՊՐՈՒՄ…»

(էջ 210, 475)

Բենիամին Ցրտատարյանը Թումանյանի մասին գրած իր անտիպ հուշերում նկարագրում է 1904 թ. Թարգմանչաց տոնի հանդեսն Օշականում և վկայում. «Մեկ էլ կարծես հանկարծակի խորհրդավոր լռություն, շշուկ,