1906
ԱՂՎԵՍԸ
(«Աղվեսն եկավ բարձըր սարից…»)
Ակունքը ժողովրդական է։ Թումանյանն օգտվել է Կ. Կոստանյանցի «Նոր ժողովածուի» Ա պրակի (Թիֆլիս, 1892) տարբերակից։ Ժողովրդական երգի միջին հայերենը վեր է ածել ժամանակակից գրական-ժողովրդական լեզվի, փոխել բազմաթիվ բառեր ու տողեր, «Ի վերայ աղուէսին» վերնագիրը դարձրել «Աղվես»։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Հսկ, 1906, № 12, էջ 405—406, «Միջնադարյան ժողովրդականից», ենթավերնագրով, այնուհետև՝ ԲԲ, էջ 97—98, առանձին նկարազարդ գրքույկ (Թիֆլիս, 1909), ԲՊ, էջ 135—136, «Ժողովրդական երգեր» բաժնում, առանց ենթավերնագրի, ապա՝ ԵԺ I, 219—220։
Արտատպվում է ԲՊ-ից։
1907
ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ
(«Արև բացվեց թուխ ամպերեն…»)
(էջ 214, 475)
Ակունքը ժողովրդական է։ «Վանեցվոց երգ կաքավու» վերնագրով տպագրվել է 1850 թ. «Բազմավեպում» և 1860 թ. Մ. Միանսարյանի «Քնար հայկականում»։ Ժողովրդական երգի 6 քառատողից Թումանյանն ընտրել է 4-ը՝ դուրս թողնելով 2-րդ և 6-րդ քառատողերը։ Վանի բարբառը վեր է ածել գրական-ժողովրդական լեզվի, փոխել մի շարք տողեր ու բառեր։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել:
ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը բազմաթիվ ուղղումներ է արել, որոնք մեծ մասամբ մտել են հետագա հրատարակության մեջ։