Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/622

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ, «Կաքավի երգը» վերնագրով և «Ժողովրդական» ենթավերնագրով, տպագրվել է Հսկ, 1907, № 1, էջ 5, այնուհետև՝ ԲԲ, էջ 99—100, «Կաքավի գովքը» վերնագրով և առանց ենթավերնագրի՝ ԲՊ, էջ 139—140, «Ժողովրդական երգեր» բաժնում, ապա՝ ԵԺ I, 151։

Արտատպվում է ԲՊ-ից։


«ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՎԵՐՋ, ՏԻԵԶԵՐՔՆ ԱՆՀՈՒՆ…»

(էջ 215, 476)

Գրված է 1907 թ. սկզբներին:

ԳԱԹ Թֆ № 63 պահվում է մեկ ինքնագիր, վերնագրված՝ «Անվերջ ու անվերջ»։

ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի մեկ տպարանական առանձնատիպ, որի վրա Թումանյանը ուղղումներ է կատարել։ Այստեղ վերնագրված է՝ «Անվերջ ու անվերջ»։ Շարվել է 65-րդ էջում, հետագայում տեղափոխվել 21-րդ էջ։ Այս և նման դեպքերը նկատի ունենալով 1908 թ. օգոստոսին դստերը՝ Աշխեն Թումանյանին, հղած նամակում բանաստեղծը գրում է. «Իմ գրքում բաներ էին փոխել։ Տպագրությունը կանգնեցրի, նորից տպել եմ տալիս փոխած տեղերը» (տե՛ս ԵԺ V, 314)։

Առաջին անգամ, «Անվերջ…» վերնագրով, տպագրվել է Հուշ., 1907, 16 փետրվարի, №1, էջ 5, այնուհետև, առանց վերնագրի՝ ԲԲ, էջ 21, ՀԳ, 1914, էջ 143, ապա՝ ԵԺ I, 148։

Արտատպվում է ՀԳ-ից:


ԸՆՏՐՅԱԼԸ

(«Հոգու սըրբազան կըրակով վառված…»)

(էջ 216, 476)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ջնջել է 36-րդ տողի «Նետեց» բառը և լուսանցքում գրել «թողեք»։

Առաջին անգամ, «Ազատության պատմությունից» ենթավերնագրով, տպագրվել է «Ժամանակ» օրաթերթ, Թիֆլիս, 1907, № 71, այնուհետև՝ ԲԲ, էջ 46—47, առանց ենթավերնագրի՝ ԲՊ, էջ 21—23, ապա՝ ԵԺ I, 149—150։

Արտատպվում է ԲՊ-ից։