Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/623

Այս էջը հաստատված է

ԱՇՆԱՆ ՎԵՐՋԸ

(«Սարի լանջին…»)

(էջ 218)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 24, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 19, ապա՝ ԵԺ I, 235։


Արտատպվում է Լ II-ից:


ԿՈՒՅՐ ԱՇՈՒՂԸ

(«Կույր աշուղը մի տան բակում…»)

(էջ 219)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ № 1784 պահվում է 1908 թ. Լ II-ի հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել, որոնք, սակայն, չեն մտել հաջորդ՝ 1909 թ. Լ II-ի մեջ։

Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 29, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 49, Լ II, 1909, էջ 22, ապա՝ ԵԺ I, 223։

Արտատպվում է 1909 թ. Լ II-ից։


ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

(«Ամպը եկավ նստեց սարին…»)

(էջ 220, 477)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 30, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 37 և նույն դասագրքի հետագա տարիների հրատարակություններում (Լ II, 1921, էջ 39 տպագրվել է մեկ ուրիշ տարբերակ), ապա՝ ԵԺ I, 238։

Արտատպվում է 1908 թ. Լ II-ից: