ԽՆՈՑԻ
(«Հարի՛, հարի՛, խնոցի՛…»)
(էջ 232)
Ակունքը ժողովրդական է։ Տպագրվել է Ե. Լալայանի «Ազգագրական հանդեսում» (գիրք 11, 1904)։ Ժողովրդական երգի 10 տողերից Թումանյանն ընտրել է 4-ը (5—8 տողերը), մշակել, բանահավաքի «Խնոցու երգը» վերնագիրը դարձրել «Խնոցի»։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 85, այնուհետև՝ Լ I, 1908, էջ 91, ապա՝ ԵԺ I, 225։
Արտատպվում է 1908 թ. Լ I-ից։
1908
ԾԱԳՈՒՄՆ
(«Ելնում է ահա նազելի փառքով…»)
(էջ 233, 479)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել։
ԳԱԹ Թֆ № 50 պահվում է ուրիշի ձեռքով արտագրված մի օրինակ։ Նույն տեղում, № 1355 պահվում է նաև ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանն ուղղել է վրիպակները, 7-րդ տողի «երկնքից ծագած» բառերի դիմաց լուսանցքում գրել է հարցական և անվերնագիր ոտանավորը վերնագրել «Ծագումն»։
Առաջին անգամ «Ծագումը» վերնագրով տպագրվել է Հուշ., 1908, 18 մարտի, № 1, էջ 6, այնուհետև նույն տարին, առանց վերնագրի՝ ԲԲ, էջ 58, ապա՝ ԵԺ I, 152։
Տպագրվում է ԲԲ-ի Թումանյանի ուղղած բնագիրը։
ՃԱԽԱՐԱԿ
(«Մանի՛, մանի՛, ճախարակ…»)
(էջ 234)
Ակունքը ժողովրդական է։ Տպագրվել է Ե. Լալայանի «Ազգագրական հանդեսում» (գիրք 11): Ժողովրդական երգի 40 տողից Թումանյանն ընտրել