է 14-ը, հյուսել միմյանց, փոխել բարբառային լեզուն և «Ճախարակի երգ» վերնագիրը՝ ստեղծելով բոլորովին նոր բանաստեղծություն։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ, «Այրի կնոջ երգը» վերնագրով, տպագրվել է Լ II, 1908, էջ 51, այնուհետև, «Ճախարակ» վերնագրով՝ Լ III, 1909, ԲՊ, էջ 133, «Ժողովրդական երգեր» բաժնում, ապա՝ ԵԺ I, 154։
Արտատպվում է ԲՊ-ից։
ՓՈՔՐԻԿ ԵՐԿՐԱԳՈՐԾ
(«Եկավ գարուն, եկան հավքեր…»)
(էջ 235)
Ակունքը ժողովրդական է։ Տպագրվել է Գ. Սրվանձտյանի «Համով-հոտով» գրքում (Կ. Պոլիս, 1884)։ Ժողովրդական երգն ունի 54 տող, որոնցից Թումանյանն ընտրել է առաջին 9 տողերը։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել:
Առաջին անգամ տպագրվել է Լ II, 1908, էջ 85, այնուհետև Լ III, 1909, էջ 103—104, Լ III, 1920, էջ 100, ապա ԵԺ I, 241։
Արտատպվում է 1920 թ. Լ III-ից:
ՔԱՄԻՆ
(«—Ո՜ւ-n՜ւ-n՜ւ…»)
(էջ 236)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել:
Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1908, էջ 87, այնուհետև՝ ԵԺ I, 224:
Արտատպվում է Լ I-ից:
ԱՐՏՈՒՏԻԿ
(«Արտուտիկ…»)
(էջ 237)
Ակունքը ժողովրդական է: Տպագրվել է Գ. Սրվանձտյանի «Համով-հոտով» գրքում:
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։