Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/630

Այս էջը հաստատված է

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1908, էջ 90, այնուհետև՝ ԵԺ I, 228։

Արտատպվում է Լ I-ից։


ԿԱԼԻ ԵՐԳԸ

(«Արի, եզը ջան, Ծիրան ջա՛ն...»)

(էջ 238)

Ակունքը ժողովրդական է։ Հավանաբար Թումանյանն օգտվել է բանավոր աղբյուրներից (այս մասին տե՛ս «Կալի երգը» («Կալ արա, գնանք») ոտանավորի ծանոթագրությունը)։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Բնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Լ II, 1908, էջ 110, այնուհետև՝ Լ III, 1909, էջ 145, ապա՝ ԵԺ I, 239։

Արտատպվում է Լ III-ից։


ԴԺԱՐ ՏԱՐԻ

(«Վարի՛, գութան ջան, վարի՛…»)

(էջ 239)

Ակունքը ժողովրդական է։ Տպագրվել է «Էմինյան ազգագրական հանդեսում» (հ. Զ, Մոսկվա—Վաղարշապատ, 1906)։ Ժողովրդական հորովելը 75 տող է։ Դրանցից Թումանյանն ընտրել է մի մասը, փոխել բարբառային լեզուն, ավելացրել տողեր, հղկել ու ստեղծել բոլորովին նոր բանաստեղծություն։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել:

ԳԱԹ Թֆ № 1402 պահվում է Հսկ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ջնջել է «Ժողովրդականից» ենթավերնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է Հսկ, 1908, № 7, էջ 246, այնուհետև՝ ԲՊ, էջ 131, «Ժողովրդական երգեր» բաժնում, ապա՝ ԵԺ I, 155։

Արտատպվում է ԲՊ-ից։