Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/634

Այս էջը հաստատված է

Նվիրված է Պ. Պռոշյանի դուստր Պերճանուշ Պռոշյանին:

ԳԱԹ Թֆ № 54 պահվում է մեկ ինքնագիր:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 518:

Տպագրվում է ինքնագրից։


1910

PARODIA

(«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՛»)

(էջ 251, 482)

Գրված է 1910 թ., որպես պարոդիա Հովհաննես Հովհաննիսյանի «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա» բանաստեղծության։ Հովհաննիսյանի բանաստեղծությունը գրված է 1880 թ., երբ բանաստեղծը ռոմանտիկ հայրենասիրությամբ տոգորված պատանի էր։ Թումանյանն իր պարոդիան գրել է, երբ ոչ միայն հայոց մեծ բանաստեղծ էր, այլև հասարակական խոշոր գործիչ՝ խորապես մտահոգված հարազատ ժողովրդի դառն ճակատագրով։ Սրանով պիտի բացատրել, որ նա գրեթե անփոփոխ մեջ բերելով Հովհաննիսյանի ոգեշունչ տողերը («Իմ հայրենիքր տեսե՞լ ես, ասա // Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն» կամ «Եվ դու տեսե՞լ ես նորա գանձն անգին // Հարավի դուստրը...» և այլն), դրանց հակադրում է հայ ժողովրդի ծանր վիճակի պատկերները, այն, որ Հայոց աշխարհում «թալանում են մերոնք ու այլերը», որ «Հարավի դուստրը» խղճուկ, անլեզու և կեղտի մեջ կորած արարած է, որ «կռվում, կեղեքում» են քյոխվան ու տերտերը, որ եպիսկոպոսի մատանին խիստ թանկարժեք է, իսկ «գազեթն» «ազատ միտք է վաճառում հային»:

ԳԱԹ Թֆ № 94 պահվում է վերջին երեք քառատողերի ինքնագիրը:

Առաջին անգամ, առանց վերջին երկու քառատողերի, որոնք, ըստ երևույթին, արգելել է գրաքննությունը, տպագրվել է Հր, 1910, 18 ապրիլի, № 83։ Ամբողջական բնագիրը հրատարակել է Երվանդ Շահազիզը՝ ՆՈՒ, 1931, գիրք երկրորդ, էջ 136, այնուհետև ԵԺ I, 160—161:

Արտատպվում է ՆՈՒ-ից, որը համեմատել ենք ինքնագրի հետ:


ՍՈԽԱԿԻ ՎԻՇՏԸ

(«Մի օր տեսավ օտար թըռչուն...»)

(էջ 253, 482)

Ակունքը ժողովրդական է: Տպագրվել է Կոմիտասի և Մ. Աբեղյանի «Հազար ու մի խաղ» ժողովածուում (Բ հիսնյակ): Թումանյանը պահել է