ժողովրդական երգի լեզվաոճական տարրերը, կրճատել որոշ տողեր, դրանց տեղ ավելացրել նորերը, փոխել տողերի դասավորությունը, վերնագրել «Սոխակի վիշտը»՝ ստեղծելով բոլորովին նոր բանաստեղծություն։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել:
Առաջին անգամ, «Ժողովրդական» ենթավերնագրով, տպագրվել է Հսկ, 1910, № 11, էջ 309, ստորագրված՝ «Կազմեց Հ. Թ.», այնուհետև, առանց ենթավերնագրի՝ ԲՊ, էջ 137—138, «Ժողովրդական երգեր» բաժնում, ապա՝ ԵԺ I, 162։
Արտատպվում է ԲՊ-ից։
ԿԱՔԱՎԻ ՈՂԲԸ
(«Կըտուցը լիքը արին...»)
(էջ 254, 482)
Ակունքը ժողովրդական երկու տարբեր երգեր են։ Առաջինը տպագրվել է Մ. Մինասարյանի «Քնար հայկական» ժողովածուում, երկրորդը՝ «Մասիսում» (1884, էջ 15)։ Թումանյանը միացրել է երկու երգերը, կրճատել, վերադասավորել մի շարք տողեր, փոխել բառեր, առաջին երգի միջնադարյան հայերենը և երկրորդի բարբառը վերածել գրական-ժողովրդական հայերենի, իր կողմից ավելացրել Բ և Դ հատվածները՝ ստեղծելով բոլորովին նոր բանաստեղծություն։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել:
ԳԱԹ Թֆ № 1360 պահվում է Հսկ-ի հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել, որոնք հիմնականում արտահայտվել են հետագա հրատարակության մեջ։ Այստեղ վերնագրից վեր մատիտով գրել է. «Սկիզբը՝ «Կաքավի գովքը»։
Առաջին անգամ տպագրվել է Հսկ, 1910, № 12, էջ 141—142, «Ժողովրդականից» ենթավերնագրով, այնուհետև, առանց ենթավերնագրի՝ ԲՊ, 141—144, «Ժողովրդական երգեր» բաժնում, ապա՝ ԵԺ I, 166—167։
Արտատպվում է ԲՊ-ից։
1911
ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ
(«Ամպոտ սարեն ուրախ ձենով...»)
(էջ 257)
Ակունքը միջնադարյան ժողովրդական երգ է։ Հրատարակվել է մի շարք ժողովածուներում՝ Գամառ Քաթիպա «Ազգային երգարան» (Թիֆլիս,