Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/636

Այս էջը հաստատված է

1856), Մ. Միանսարյանց, «Քնար հայկական», Կ. Կոստանյանց, «Նոր ժողովածու» (Բ պրակ, Թիֆլիս, 1892) և այլն։ Հավանորեն Թումանյանն օգտագործել է «նոր ժողովածուի» տարբերակը։ Սրա 32 տողից ընտրել է առաջին 15-ը, ժողովրդական երգի միջին հայերենը վերածել գրական լեզվի, փոխել մեկ տող և մի քանի բառ, դուրս թողել հաճախ կրկնվող «Հա՜յ» ձայնարկությունը, միջնադարյան երգում երիտասարդ իմաստով օգտագործված «մանուկ» բառին տվել ժամանակակից իմաստը, դրանով հիմնովին փոխել բանաստեղծության բնույթը։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Աոաջին անգամ տպագրվել է Հսկ, 1911, № 1, էջ 20, այնուհետև՝ ԵԺ I, 164։

Արտատպվում է Հսկ-ից։

Այս ժողովրդական երգը մշակել է նաև XVII դարի բանաստեղծ Երեմյա Չելեպի Քյոմուրճյանը։


ԳԱՐՆԱՆ ՀՐԱՎԵՐ

(«Բացվում են գարնան...»)

(էջ 258)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Հսկ, 1911, № 3, էջ 66—67, այնուհետև՝ ԵԺ I, 163։

Արտատպվում է Հսկ-ից։


1912

ԵՐԿՈՒ ՀՈԳԻ

(«Մարդիկ կյանքում իրար համար...»)

(էջ 259)

Գրված է 1912 թ., մինչև մարտի 20-ը, երբ Պետերբուրգում ավարտվել է, այսպես կոչված, «Դաշնակցության գործի» դատավարությունը, և Թումանյանն անպարտ է ճանաչվել։

ԳԱԹ Թֆ № 262 պահվում է մեկ ինքնագիր, իսկ ԹԸԱ՝ մեկ մեքենագիր օրինակ, որը փոքր-ինչ տարբերվում է ինքնագրից։ Այստեղ չկա ենթավերնագիրը և տողատակ ունի ծանոթագրություն. «Պաշտպան և պրոկուրոր