Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/639

Այս էջը հաստատված է

ՎԵՐՋԻՆ ՏԱԳՆԱՊԸ

(էջ 268)

Գրված է 1914 թ. նոյեմբերի 3-ին, Բաքվում, ինչպես թվագրված են հրատարակությունները։

Ինքնագիրը չի պահպանվել։

Աոաջին անգամ տպագրվել է Արև, Բաքու, 1914, 5 նոյեմբերի, № 175, այնուհետև՝ Հր, 1914, № 250, ապա, առանց 3-րդ և 5-րդ քառատողերի՝ ԵԺ I, 175:

Արտատպվում է Հր-ից։

Մեկն է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արևմտահայության օրըստօրե վատթարացող վիճակի մասին Թումանյանի գրած ոտանավորներից, որտեղ բանաստեղծը հայության փրկությունը տեսնում է ազատագրական պայքարի մեջ, հյուսիսի մեծ հարևանի՝ ռուս ժողովրդի օգնությամբ։


1915

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ

(«Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում...»)

(էջ 269, 482)

Գրված է 1915 թ. հունվարին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Հր հավելված, 1915, 8 Փետրվարի, № 12, այնուհետև՝ ՆՀ, 1915, № 1, (լույս է տեսել օգոստոսին), էջ 3, ՀՀ, էջ 5— 6, ԲՊ, էջ 35—36, ապա՝ ԵԺ I, 179—180։

Արտատպվում է ԲՊ-ից։


«ՁԵՌԱՑ»

(«Արգո պարոններ, հայրեր սրբազան...»)

(էջ 271, 483)

Գրված է 1915 թ. մարտին, Թիֆլիսում, մի խնջույքի ժամանակ։

ԳԱԹ Թֆ № 7 (լրացուցիչ) պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «1915, III»։ ԹԸԱ պահվում Է մեկ ինքնագիր ևս։ Դրանցից բացի ԳԱԹ № 62 և № 72 պահվում են ուրիշի ձեռքով արտագրված երկու օրինակ։