Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/64

Այս էջը հաստատված է


25 Մորս ձայնը մեղեդիական
Ահա հնչում է քնքույշ,
Նրա հայացքը մայրական
Ինձ հետևում է զգույշ։

Ահա կանգնած է իմ առաջ
30 Մեր բազմահոգ գյուղացին,
Մեծամարմին և քաջալանջ,
Ծիծաղ չըկա երեսին։

Ո՛հ, լսում եմ նրա երգը
Միանման ու տխուր.
35 Լայնաբերան նրա վերքը
Մեծանում է օր-ավուր…

Ահա թշվառ հայ գեղջկուհին,
Դեմքը վշտոտ ու նիհար.
Պատառոտած մի շոր հագին,
40 Չարչարվում է անդադար։

Ահա ծերուկը, շարժելով
Ալիքները, առաջվան
Կյանքն է հիշում հառաչելով
Եվ մտնում է գերեզման…

45 Եվ պարզ աչքով ես տեսնում եմ
Հայրենիքս ծաղկավետ,
Այն ճոխ երկրից ես լսում եմ
Անհոգ ծիծաղ լացի հետ…

Դալարագեղ նրա հովտում
50 Ի՜նչ աղմուկ է վայրենի,—
Գետի գոռոց և որոտում
Հազարավոր ձայների։

Ահա նրա լուռ, ահավոր
Խաղաղ գիշերն աստղաշատ,

62