Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/640

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ, ԳԱԹ № 62-ում պահվող ուրիշի ձեռքով արտագրված օրինակից, տպագրվել է ԽՀ, 1935, 23 մարտի, № 68, այնուհետև՝ ԵԺ I, 525:

Տպագրվում է Բ ինքնագրից։


ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

(«Եփրատի ափին դեմուդեմ եկած...»)

(էջ 272)

Գրված է 1915 թ., հավանաբար ապրիլի 24-ին տեղի ունեցած Դիլմանի ճակատամարտի ազդեցության տակ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Հր, 1915, 2 մայիսի, № 94։ Նույն ժամանակ՝ «Արարատ» ամսագրի ապրիլ-մայիս միացյալ համարում։ Այնուհետև՝ ՀՀ, էջ 50—53, որտեղից և արտատպվում է։


«ՇՈՒՌ Է ԳԱԼԻՍ ԾԱՆՐ ՔԱՐԸ...»

(էջ 275, 483)

Գրված է 1915 թ. հունիսի 14-ին, Վանում։

ԳԱԹ Թֆ № 257 պահվում է մեկ ինքնագիր: Նույն տեղում, № 71՝ ուրիշի ձեռքով արտագրված մեկ օրինակ։

Առաջին անգամ տպագրվել է «Աշխատանք» (շաբաթաթերթ, Վան), 1915, 24 հունիսի, № 27, այնուհետև՝ ԵԺ I, 176։

Արտատպվում է «Աշխատանքից»։

Նկարագրելով Թումանյանի այցը Վան, Սողոմե Ջրբաշյանը հիշում է տեղի երիտասարդ մտավորականների հետ բանաստեղծի հանդիպումը Սաֆրաստյանների այգում և ոտանավորի գրության հանգամանքների մասին հայտնում. «Այդ գիշեր, լսածի ու տեսածի ազդեցության տակ, նա գտավ ընդմիջման մի քանի րոպեներ, առանձնացավ ու գրեց երեք տնից բաղկացած մի ոտանավոր, կարդաց նույն երեկոյին։ Հիշում եմ այդ ոտանավորի մի տունը, որն այսպես էր.

Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք ո՜ւս.
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման» (տե՛ս ԹԺՀ, էջ 679)։