Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/645

Այս էջը հաստատված է

1917

«ՇՆՈՐՀԱՎՈՐ...»

(էջ 288)

Գրված է 1917 թ. հունվարի 1-ին։ Նվիրված է բանաստեղծի դուստր Թամար Թումանյանին։

ԹԸԱ պահվում է Թամարի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է ԲԵՀ, 1972, № 1, էջ 159—160, հրատարակել է Ա. Ինճիկյանը։

Տպագրվում է ինքնագրից։


ԱՆՈՒՇԻ ԱԼԲՈՄԻՑ

(«Երազեցի շարունակ...»)

(էջ 289, 485)

Գրված է 1917 թ. հունվարի 5-ին։

ԹԸԱ պահվում է բանաստեղծի դուստր Անուշի ալբոմը և դրա մեջ սևագիր-ինքնագիրը, որը չի վերնագրված, նույն տեղում բանաստեղծի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակ։

Առաջին անգամ, «Անուշի ալբոմից» վերնագրով, տպագրվել է Գղ, 1921, № 7, էջ 66, այնուհետև՝ ԵԺ I, 190։

Արտատպվում է Գղ-ից:


ԳՐԱԴԱՐԱՆՍ

(«Բազմած են շուրջըս նըրանք ամեն օր...»)

(էջ 290, 485)

Գրված է 1917 թ. հունվարի 20-ին, ինչպես թվագրված են ինքնագրերը։

ԳԱԹ Թֆ № 216 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել։ Նույն տեղում, № 76 պահվում է երկրորդ ինքնագիրը, մաքուր գրված։

Առաջին անգամ տպագրվել է ՆՈՒ, 1929, № 1, էջ 8, այնուհետև՝ ԵԺ I, 530։