Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/646

Այս էջը հաստատված է

Տպագրվում է Բ ինքնագրից։

1916 թ. օգոստոսի 24-ին, Բորժոմից Ցոլակ Խանզադյանին հղած նամակում, Թումանյանը գրել է հետևյալ տողերը, որոնք կարելի է դիտել որպես այս բանաստեղծության առաջին մտահղացում. «Գրադարանս շատ եմ կարոտել։ Լավ բան է։ Թեև չեմ կարողանում կարդամ, բայց շարունակ էնպես է թվում, թե էն բոլոր լավ-լավ գրքերը մեծ մարդիկ են, հենց իրենք հեղինակներն են չորս կողմս շարված ու անվերջ զրույց ենք անում» (տե՛ս ԵԺ V, 418)։


ԱՐՓԵՆԻԿԻՆ

(«Հիշո՞ւմ ես Բորժոմն, այծամնե՜ր, ժայռե՜ր...»)

(էջ 291)

Գրված է 1917 թ. հունվարի 31-ին։ Նվիրված է բանաստեղծի դուստր Արփենիկին:

ԹԸԱ պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ՆՈՒ, 1929, № 1, էջ 8, այնուհետև՝ ԵԺ I, 532։

Տպագրվում է ինքնագրից։

ԱՐՓԵՆԻԿԻ ԱԼԲՈՄԻՑ
(«Դու չըգիտե՞ս...»)
(էջ 292, 486)

Գրված է 1917 թ. փետրվարի 5-ին։

ԹԸԱ պահվում է բանաստեղծի դուստր Արփենիկի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը, վերնագրված՝ «Դու չգիտե՞ս»։

Առաջին անգամ, «Արփենիկի ալբոմից» վերնագրով, տպագրվել է Գղ, 1921, № 7, էջ 66, այնուհետև, «Դու չգիտե՞ս» վերնագրով՝ ԵԺ I, 191։

Արտատպվում է Գղ-ից։


«ՄԱՅՐԸԴ ԷՆ ՕՐՆ ԱՍՈՒՄ ԷՐ ԻՆՁ...»)

(էջ 293)

Գրված է 1917 թ. հունիսի 17-ին։

ԹԸԱ պահվում է բանաստեղծի դուստր Աշխենի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը։ Նույն տեղում՝ Աշխենի արտագրած մեկ օրինակ։