Առաջին անգամ տպագրվել է ՍԳ, 1943, № 3, էջ 89, այնուհետև՝ ԵԺ 533,
Տպագրվում է ինքնագրից։
ՆՎԱՐԴԻ ԱԼԲՈՄԻՑ
(«Լուսապըսակ...»)
(էջ 294, 486)
Գրված է 1917 թ. հոկտեմբերի 27-ին:
ԹԸԱ պահվում է բանաստեղծի դուստր Նվարդի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը, վերնագրված՝ «Իմ Արուսյակին», հետևյալ ծանոթագրությամբ. «Ու աղջիկներից ամեն մեկը մի աստղ ընտրեց կամ համաստեղություն. Նվարդն էլ ընտրեց Վեներան, Լուսաստղը, Արուսյակը»։ Նույն տեղում բանաստեղծի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակ։
Առաջին անգամ, «Նվարդի ալբոմից» վերնագրով, տպագրվել է Գղ, 1921, № 7, էջ 66, այնուհետև՝ ԵԺ I, 189։
Արտատպվում է Գղ-ից։
«ԿԱՆՑՆԵՆ ՕՐԵՐՆ, ԱՆՈՒՇ ՋԱՆ...»
(էջ 295)
Գրված է 1917 թ. նոյեմբերի 7-ին: Նվիրված է բանաստեղծի դուստր Անուշին։
ԹԸԱ պահվում է բանաստեղծի դուստր Անուշի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը։ Նույն տեղում՝ բանաստեղծի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակ:
Առաջին անգամ տպագրվել է «Հոկտեմբեր—Նոյեմբեր» տարեգիրք, 1932, էջ 133, այնուհետև՝ ԵԺ I, 534։
Տպագրվում է ինքնագրից։
«ՔՈՇԱՔԱՐՈՒՄ ԵՍ ՎԱԶԵԼ ԵՄ...»
(էջ 296, 486)
Գրված է 1917 թ. նոյեմբերի 20-ին։
ԹԸԱ պահվում է բանաստեղծի դուստր Անուշի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը։ Նույն տեղում՝ բանաստեղծի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակ։