Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/651

Այս էջը հաստատված է

ԹԸԱ պահվում է մեկ ինքնագիր, հեղինակի ուղղումներով, վերնագրված՝ «Մեծ ընթերցումը», ապա «Տիեզերքի ընթերցումը»։

Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 129, այնուհետև՝ ԵԺ I, 547։

Տպագրվում է ինքնագրից։


1922

ՍԻՐԻՈՒՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ

(«Սիրիո՛ւս, երկնից ահեղ անցվոր...»)

(էջ 308, 490)

Գրված է 1922 թ. հունիսին։ Գրելու ազդակը եղել է 14-ամյա Վիկտոր Համբարձումյանի այցը բանաստեղծին 1922 թ. ամռանը։ Զրույցի ժամանակ ապագա խոշորագույն գիտնականը Թումանյանին տեղեկություններ է հաղորդել Սիրիուսի մասին (տե՛ս Վ. Համբարձումյանի վկայությունը՝ «Սովետական Հայաստան», 1988, 18 սեպտեմբերի, № 227)։

ԳԱԹ Թֆ № 89 պահվում է մեկ ինքնագիր, որը գրված է առաջին հրատարակությունից հետո և ունի հեղինակային մշակման հետքեր։ Մեկ այլ ինքնագիր պահվում է ԳԱԹ Թֆ № 13 (լրացուցիչ), հանված է Մ. Գևորգյանի ֆոնդից և ունի հետևյալ հեղինակային ծանոթությունը. «Սիրիուսի նախավերջին տան տողն էսպես է՝ «Հըրաժեշտի շողըդ հավետ»։ Չգիտեմ ճիշտ եմ արտագրել թե չէ, կասկածում եմ»։

ԹԸԱ պահվում է բանաստեղծի դուստր Սեդայի ալբոմը և դրա մեջ մի տարբերակ, վերնագրված՝ «Սեդային», թվագրված՝ «14 հունիսի, 1922»»

Առաջին անգամ տպագրվել է «Նորք», 1922, գիրք I, էջ 93—94, հեղինակի հետևյալ ծանոթությամբ. «Սիրիուսը մեզանից հեռանում է անդադար օրական 2625000 վերստ արագությամբ: Նա արևից ավելի մեծ է ծավալով 144 անգամ և ավելի պայծառ 88 անգամ»» Այնուհետև տպագրվել է՝ ԵԺ I, 198—199:

Տպագրվում է Ա ինքնագրից։


ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՏՎԱԾՆԵՐ

1882

ՕՐՈՐՔ

(էջ 313, 493)

Գրված է 1882 թ.:

ԳԱԹ Թֆ № 11 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, թվագրված՝ «1882 ամի (13 տարեկան)»։