Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/652

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 428—429։ Այստեղ թույլ են տրված վրիպակներ՝ 35-րդ տողն ունի «Թափառում են սար ու ձոր», իսկ 39-րդ տողը՝ «Որ քո դժբախտ հայ ազգիդ» տեսքը։

Տպագրվում է ինքնագրից։


1883

ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆ

(«Հայ վաճառական, հայ վաճառական...»)

(էջ 315, 493)

Գրված է 1883 թ.։

ԳԱԹ Թֆ № 11 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, թվագրված՝ «1883 ամի, Տփխիս»։ Թվագրության կողքին, սակայն, Թումանյանը գրել է. «Դեռ Թիֆլիս չէի եկած, որ Ջալալօղլի այս ոտ<անավորը> կարդացի»։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 430—431։

Տպագրվում է ինքնագրից։


«ԵՐԲ ՈՐ ԿԱՆՑՆԻ ՁՄԵՌՆ ՍԱՍՏԻԿ...»

(էջ 317)

Գրված է 1883 թ.։

ԳԱԹ Թֆ № 2 պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «83 թ.»։

Առաջին անգամ, ո՛չ լրիվ (1—12 տողերը) տպագրվել է ԵԺ I, 432։

Տպագրվում է ինքնագրից։

Բանաստեղծությունը գրելիս պատանի Թումանյանը եղել է Ն. Ռուսինյանի «Կիլիկիա» տարածված երգի ազդեցության տակ։ Եգոր Անդրեասյանը, որը Ջալալօղլու դպրոցում եղել է Թումանյանի դասընկերը, վկայում է. «Թումանյանի սիրած երգերից մեկն էլ Ռուսինյանի «Կիլիկիան» էր» (տե՛ս ԹԺՀ, էջ 218)։


1884

«ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՏԽՈՒՐ...»

(էջ 318)

Գրված է 1884 թ.։

ԳԱԹ Թֆ № 12 պահվում է մեկ ինքնագիր, որի տակ Թումանյանը գրել է՝ «Դասատանն»։