Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/656

Այս էջը հաստատված է

ոտանավորի գրության ժամանակի մասին ասվում է. «Ոտանավոր-նամակը գրված է Թումանյանի Թիֆլիսի հոգևոր Կոնսիստորիայում գրագրի պաշտոն վարելու շրջանում, այսինքն՝ 1890 թվականի հուլիսին, ինչպես երևում է Ա. Աբովյանին 1890 թվականի օգոստոսի 27-ին գրած նամակից, որտեղ ասված է. «Քեզ վրա անցյալ ամսին մի ոտանավոր-նամակ էի գրել, բայց կորցրել էի, այս օրերս գտա, պատռվել է, կարտագրեմ կուղարկեմ» (տե՛ս ՈԻՀ 1, 396, Թումանյանի նամակը տե՛ս ԵԺ V, 20—23):

Տպագրվում է ինքնագրից։


«ՆԱ ՄԻ ՏԳԵՏ, ԱՂՔԱՏ ՄԱՐԴ ԷՐ...»

(էջ 337, 496)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Դատելով ձեռագրից ու բովանդակությունից, պետք է գրված լինի «Այստեղ ահա ինչ են ասում» ոտանավորի հետ, 1890 թ. հուլիսին։

ԹԸԱ պահվում է մեկ ինքնագիր։ Ինքնագրի թերթիկի հակառակ էջում՝ մոտավորապես նույն թեմայով կես արձակ, կես չափածո գրեթե անընթեռնելի մի շարադրանք։

Առաջին անգամ տպագրվել է «Լրաբեր հասարակական գիտությունների», 1979, № 1, էջ 30—31։

Տպագրվում է ինքնագրից։


«Օ՜, ՑԱԾ ԽՈՍՔԵՐՈՎ ԱՆԴՈԻՌՆ ԲԵՐԱՆԻ...»

(էջ 338, 496)

Գրված է 1890 թ. նոյեմբերի 1-ին։

ԳԱԹ Թֆ № 272 պահվում է 1890 թ. նոյեմբերի 1-ին Թումանյանի՝ Ան. Աբովյանին գրած նամակը և դրա մեջ՝ ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 31։

Տպագրվում է ինքնագրից։


«ԸՆԴՈՒՆԻՐ, ԻՄ ՔՈՒՅՐ...»

(էջ 339)

Գրված է 1890 թ. դեկտեմբերի 6-ին:

ԹԸԱ պահվում է ԲՄ I-ի Թումանյանի՝ Դարյա Գոլոշյանին նվիրած օրինակը, անվանաթերթի վրա «Յուր քույր Քալինկա (Դարյա) Գոլոշյանին Հովհաննես Թումանյանից» ընծայականով և հաջորդ էջի վրա այս վեց տողը։