Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/657

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ հրատարակել է Ա. Ինճիկյանը (տե՛ս Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 201—202)։

Տպագրվում է ինքնագրից։


1891

«ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ...»

(էջ 340)

Գրված է 1891 թ. հունվարի 1-ին։

ԳԱԹ Թֆ № 274 պահվում է 1891 թ. հունվարի 1-ին Թումանյանի՝ Ան. Աբովյանին հղած նամակը, որն սկսվում է այս ոտանավորով։

Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1938, № 13, այնուհետև ԵԺ V, 39 և ԵԺ I, 442:

Տպագրվում է ինքնագրից։


ՄԱՐՇ

(«Կեցցե «Մշակ» և ժողովուրդ...»)

(էջ 341)

Գրված է 1892 թ. մարտի 14-ին։

ԳԱԹ Թֆ № 26 պահվում է մեկ ինքնագիր, որտեղ վերնագրից հետո կան հետևյալ տողերը. «Մարտի 8-ին Թիֆլիսի թեմական պատգամավորի ընտրություն», «Խոսք x–ի, երաժշտությունը Չուխաջյանի»։ Ինքնագրի տակ Տ. Փիրումյանր գրել է՝ «Միանգամայն համակարծիք եմ՝ Տ. Փիրումյանց»։ Դրանից հետո Թումանյանի ձեռագրով կա նաև հետևյալը՝ «Կորչի Մ. [կորչի]—հիմար [ընկերներով] ընտրյալներով»։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ VI, 21:

Տպագրվում է ինքնագրից։

Ոտանավորը գրելու առիթը կաթողիկոսական ընտրությանը մասնակցելու համար Թիֆլիսի թեմի պատգամավորի ընտրությունն է՝ 1892 թ. մարտի 8-ին։ Գ. Արծրունին իր կողմնակիցներով բոյկոտի է ենթարկել ժողովը և հեռացել։ Նրա հեռանալուց հետո Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդ Մամբրե եպ. Սանասարյանը շարունակել է ժողովը։ Պատգամավոր է ընտրվել «Արձագանքի» խմբագիր Աբգար Հովհաննիսյանը։ Ոտանավորի մեջ ակնարկվում է այս դեպքը։ Հետագայում Սինոդն ընտրությունը