«ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՂՈՒՑ ՀԱՆԳՉՈՒՄ ԵՆ...»
(էջ 345, 497)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Մեզ հասած ինքնագրերից մեկը պահվում է ԹԸԱ № 10 ծոցատետրում, որի մեջ եղած նյութերը վերաբերում են 1891—1892 թթ.: Այստեղից կարելի է ենթադրել, որ այս բանաստեղծությունը ևս պետք է գրված լինի նույն ժամանակ։
ԳԱԹ Թֆ № 100 ա պահվում է ևս մեկ ինքնագիր, որն, ըստ երևույթին, արտագրված է առաջինից։
Առաջին անգամ տպագրվել է Լրաբեր, 1979 ,№ 1, էջ 36։
Տպագրվում է Ա ինքնագրից։
«ՔԵԶ, ԳՈՎԱԾ ՄՈՒՍԱ, ԵՍ ՉԵՄ ՃԱՆԱՉՈԻՄ...»
(էջ 346, 498)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը պահվում է ԹԸԱ № 10 ծոցատետրում, որի մեջ եղած նյութերը վերաբերում են 1891—1892 թթ.» Այստեղից կարելի է ենթադրել, որ այս բանաստեղծությունը ևս գրված է նույն ժամանակ։
Առաջին անգամ տպագրվել է ԲԵՀ, 1972, № 1, էջ 154։ Այստեղ հրատարակող Ա. Ինճիկյանը գրության հավանական թվականը համարում է 1895-ը։
Տպագրվում է ինքնագրից։
1893
ՕՐ. Ն. Ս.-ԻՆ
(«Ալբոմիդ մեջ մի քանի տող...»)
(էջ 347)
Գրված է 1893 թ. հունվարի 14-ին։
ԳԱԹ Թֆ № 636 (լրացուցիչ) պահվում է Նունե Սողալյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը, թվագրված՝ «93 I/14»։
Առաջին անգամ տպագրվել է ԲԵՀ, 1972, № 1, էջ 152։ Հրատարակել է Ա. Ինճիկյանը հետևյալ ծանոթագրությամբ. «Ն. Սողալյանը 90-ական թվականներին Թիֆլիսում աչքի ընկնող հայ մտավորական կանանցից է եղել, մանկավարժ, հարել է Հնչակյան կուսակցությանը, բարեկամական կապեր է ունեցել ժամանակի հայ գրողների, մասնավորապես Ղազարոս Աղայանի և Թումանյանի հետ»։
Տպագրվում է ինքնագրից։