Ո՛հ, մեղմացնել չես կարող դուն
Սաստկությունը տանջանքիս,
Եվ հաշված են թույնով լեցուն
Սակավ ժամերը կյանքիս.
5
Բայց տեսնում ես, ես հանգիստ եմ,
Մի՛ լար և դուն, իմ անգին,—
Քո արտասուքն ես կարող չեմ
Փոխարինել այս կյանքին.
O՜, գերությունն ես ատում եմ,
10
Եվ ցոփ կյանքը հեշտասեր,
Այժմ, ահա, թոթափում եմ
Նրանց լուծը մահաբեր.
Սակայն գիտե՞ս, թե այսքան
Ինչն է տանջում ինձ այսպես—
15
Արտասուքի և տրտմության
Համար չէի ծնված ես.
— Ես ուզեցի ազատ երգել
Ե՛վ օրհնություն, և՛ անեծ,
Սիրով սրտերը բորբոքել,
20
Որ նախանձը բաժանեց.—
Կյանքի աղմուկն և գոյության
Պատերազմը տմարդի