Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/663

Այս էջը հաստատված է

«ՀԵ՛Յ, ԱՓՍՈՍ ԷՋԵՐ...»

(էջ 358)

Գրված է 1896 թ.։

Վերաբերում է այն «վեճին», որ Մ. Վարդազարյանի ալբոմում սկսել է Թումանյանը՝ ալբոմային նյութերը արձակ թե չափածո գրելու մասին (տե՛ս «Երբ թույլ եք տալիս, որ Ձեր ալբոմում» ոտանավորի ծանոթագրությունը)։

ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է Լրաբեր, 1979, № 1, էջ 28։

Տպագրվում է ինքնագրից։

6—8-րդ տողերում ակնարկում է «Հորիզոն» գրական հանդեսի հրատարակությունը։ 1893 թ. հոկտեմբերին Հովհ. Թումանյանը, Փ. Վարդազարյանը և Ա. Բարխուդարյանը հիմնադրել են մի հրատարակչական ընկերություն, որը պետք է կոչվեր «Խրճիթներ և միայն խրճիթներ» կամ «Ժողովուրդ»։ Հոկտեմբերի 26-ին, Փ. Վարդազարյանի տանը տեղի է ունեցել ընկերության անդրանիկ խմբագրական ժողովը, որը 1894 թ. լույս է ընծայել հանդեսի առաջին և միակ համարը։ Նկատի ունի այս «խմբագրական ժողովը», և ոտանավորն էլ ստորագրել է «Ժողովի անդամներից մեկը»։


«Ա՛Յ ԾԻԾԵՌՆԱԿ...»

(էջ 359, 501)

Գրված է 1896 թ., ինչպես թվագրված է ինքնագիրը:

ԹԸԱ պահվում է մեկ սևագիր–ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ՈՒՀ 2, 239—240։

Տպագրվում է ինքնագրից։


1897

ԷՔՍՊՐՈՄՏ

(«Երբեմն իմ մուսան՝ յուր խելքը կորցրած...»)

(էջ 361)

Գրված է 1897 թ. հունվարի 4-ին։

ԹԸԱ պահվում է Օ. Գիրգիդյանի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը, վերնագրված՝ «Экспр.», թվագրված՝ «97 1/4»։