Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/667

Այս էջը հաստատված է

էշ 153)։ Նույն տեղում նա իր այս ու սրա նման ոտանավորները համարում է գրչի խաղեր. «Իհարկե, այս ոտանավորները, մեր մեջ այսպես ասենք, խաղալու համար են գրվում» (էջ 154)։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 154, այնուհետև՝ ԵԺ I, 477։

Տպագրվում է ինքնագրից։


1890-ական թվականներ

«Օ՜, ՍԻՐՏ ԻՄ, ՍԻՐՏ ԻՄ, ՏԱԿԱՎԻՆ ՄԱՏԱՂ...»

(էջ 372)

Հատված է մեզ անհայտ մի բանաստեղծության, որը պետք է գրված լինի 1890-ական թվականներին, մինչև 1899 թ. սեպտեմբեր։

ԳԱԹ ՓՎֆ № 413/7 պահվում է Թումանյանի՝ 1899 թ. սեպտեմբերին Փ. Վարդազարյանին հղած նամակը և դրա մեջ՝ ինքնագիրը:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 162։

Տպագրվում է ինքնագրից։


(ՀԱՏՎԱԾ)

(«...Ամեն բան երկրում ունի մի սահման...»)

(էջ 373)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Կարելի է ենթադրել, որ գրված է 1890-ական թվականներին։

ԳԱԹ Թֆ № 260 պահվում է Օ. Գիրգիդյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է Պր, 1929, 20 փետրվարի, № 41, այնուհետև՝ ԵԺ I, 516:

Տպագրվում է ինքնագրից:


«Ի՞ՆՉ Է ԲՈՒՅՐԸ ԾԱՂԻԿԻ»

(էջ 374)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Կարելի է ենթադրել, որ գրված է 1890-ական թվականներին։

Առաջին անգամ, որպես «Դեպի Անհունը» պոեմի սևագիր հատվածներից մեկը, տպագրվել է ՈԻՀ 2, էջ 211։

Այս տարբերակը պահվում է ԳԱԹ Թֆ № 260, Օ. Գիրգիդյանի ալբոմում, որտեղից և տպագրվում է։