Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/668

Այս էջը հաստատված է

«Է՛Յ, ԳԻԺ ՋԱՀԵԼՆԵՐ, ՎԱՌ-ՎԱՌ ԾԱՂԻԿՆԵՐ...»

(էջ 375, 594)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1890-ական թվականներին։

ԳԱԹ Թֆ № 47 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 115, այնուհետև՝ ԵԺ I, 496։

Տպագրվում է ինքնագրից։


ՉՈՆԳՈՒՐԻՍ

(«Քո պատմածներն,—այդ ձայները տրտմության...»)

(էջ 376)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Հավանաբար գրված է 1890-ական թվականներին։

ԳԱԹ Թֆ № 11 (լրացուցիչ) պահվում է մեկ ինքնագիր։

Տպագրվում է առաջին անգամ։


«ՀԱՅՈՑ ԱՊԱԲԱԽՏ ԳԸՐՈՂԸ ՆԸՍՏԱԾ...»

(էջ 377, 584)

Դատելով ձեռագրից և բովանդակությունից, պետք է գրված լինի 1890-ական թվականների վերջերին, նույն ժամանակ, երբ Թումանյանը գրում էր «Պոետն ու Մուսան»։

ԳԱԹ Թֆ № 43 պահվում են երկու ինքնագիր, որոնցից մեկը նախնական գրառումն է, իսկ մյուսն արտագրված է դրանից, բայց 49—64-րդ տողերը չունի։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 489—499։

Տպագրվում է Բ ինքնագրից, 48—64-րդ տողերը՝ Ա ինքնագրից։