«ԱՅԺԸՄ ԱՀԱ ԱԶԱՏ ԵՄ ԵՍ...»
(էջ 379)
Գրված է, հավանաբար, 1890-ական թվականների վերջին՝ «Պոետն ու Մուսան» պոեմի ստեղծման շրջանում։ Իր բովանդակությամբ կապվում է այդ պոեմի հետ ու, թերևս, նրա սևագիր հատվածներից մեկն է:
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 491։
Տպագրվում է ինքնագրից։
«ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ, ՈՐ ՊԱՏԱՀԵՑԻՐ...»
(էջ 380, 505)
Ձեռագրից և բանաստեղծության բնույթից դատելով պետք է գրված լինի 1890-ական թվականների վերջերին, երբ Թումանյանը գրում էր «Պոետն ու Մուսան»։
Բանաստեղծն ազատ թարգմանել է Մարիա Կոնոպնիցկայայի «Պրոմեթեոս և Սիզիֆ» դրամատիկական երկի մի հատվածը (մեկ էջ) և այս ոտանավորի հետ նվիրել Փ. Վարդազարյանին։
ԳԱԹ Թֆ № 167 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր:
Առաջին անգամ «Վեճ» վերնագրով տպագրվել է ԵԺ I, 487:
«Վեճ» վերնագիրը վերաբերում է ոչ թե բանաստեղծությանը, այլ Կոնոպնիցկայայից կատարած թարգմանությանը, որ մեջ ենք բերում ամբողջովին.
|