Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/670

Այս էջը հաստատված է

Նա բարձր է ձգում յուր կամքը,
Ու կամքը գլորվում է ցած
Նա բարձր է ձգում յուր հոգին,
Եվ հոգին գլորվում է ցած։
             Սիզ<իֆ>
Եվ չի՞ հոգնում։
             Պրոմ<եթեոս>
Չի հոգնում
             Սիզ<իֆ>
Ուրեմն նրանք մարդիկ չեն,
Նրանք հսկաներ են.
             Արձագանք...
Հսկանե՜ր...
(Պրոմ<եթեոս> և Սիզ<իֆ>, Կոնոպնիցկայա)


Տպագրվում է ինքնագրից։

5-րդ տողում «տրտում էջ» ասելով նկատի ունի ոչ թե իր բանաստեղծությունը, այլ թարգմանած հատվածը:

20-րդ տողը ԵԺ-ի կազմողները կարդացել են. «Թեև շատ անշուք, թեև <. . .> ու կարճ»։


«ԵՍ ՔՈ ԼԵԶՎՈՎ ԵՄ ՈՒԶՈՒՄ ՔԵԶ ՍԻՐԵԼ...»

(էջ 381, 506)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ: Բնույթով հիշեցնում է Թումանյանի 1890-ական թվականների բանաստեղծությունները:

Ինքնագիրը չի պահպանվել:

ԹԸԱ պահվում է ուրիշի ձեռքով, ըստ երևույթին ինքնագրից, արտագրված մի օրինակ: Այստեղ առաջին երկու և մնացած տողերի միջև բաց տարածություն կա, որտեղ կարող էին տեղավորվել մի քանի տող ևս։

Տպագրվում է առաջին անգամ:


ԱՆՈՒՇ ԸՆԿԵՐ

(«Անցել են օրերն այն երանելի...»)

(էջ 382)

Անավարտ է։ Գրության թվականն ստույգ հայտնի չէ. հավանաբար գրված է 1890-ական թվականներին։