Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/677

Այս էջը հաստատված է

«ՀԵՏՆԵՐՆ ԱՌԱԾ ՊԱՏԳԱՄ ՈԻ ԹՈՒՂԹ...»

(էջ 399, 508)

Գրված է 1905 թ. ապրիլի 3-ից 15-ը, Թիֆլիսում տեղի ունեցած, այսպես կոչված, «Համազգային ժողովի» կապակցությամբ։

ԳԱԹ Թֆ № 62 պահվում է մեկ ինքնագիր։ Նույն տեղում՝ բանաստեղծի դուստր Ն. Թումանյանի արտագրած մի օրինակ։

Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 189, այնուհետև՝ ԵԺ I, 510—511:

Տպագրվում է ինքնագրից:

Համազգային ժողովին մասնակցել են 22 հայկական կենտրոններից ժամանած մամուլի, գրականության, դպրոցների, բարեգործական և մշակութային ընկերությունների ներկայացուցիչ-պատգամավորներ: Նպատակը եղել է կազմել խնդրագիր հայ ժողովրդի կարիքների մասին՝ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովին և Մինիստրների խորհրդին ներկայացնելու համար (տե՛ս Մշ, 1905, № 72 և № 73)։

28-րդ տողում հիշատակված «Գլդանը» հին Թիֆլիսի թաղերից մեկն է եղել:


«ՊԱՐՈՆՆԵՐԻ ԴԱՐԸ ԱՆՑԱՎ...»

(էջ 401, 508)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ ԹԸԱ պահվում է մեկ թերի սևագիր, որի մեջ «Նապիշխավո» տեղանվան հիշատակությունը հիմք է տալիս ենթադրելու, թե ի՛նչ առիթով ու մոտավորապես ե՛րբ է գրվել։

1905 թ. գարնանը գյուղացիական հուզումներ են տեղի ունեցել Մինգրելիայի, Մուխուրի, Չոգա, Նապիչխավո, Սկուրի և մի քանի այլ գյուղերում։ Ապրիլի 1-ին գյուղացիներն սպանել են կնյազ Դադիանուն։ Ոստիկանությունը ճնշել է խռովությունը։ Այդ մասին «Революция 1905—1907 гг. в Грузии, Сборник документов» (Тбилиси, «Сахелгами», 1956) գրքի 508-րդ էջում կարդում ենք. «Ամբողջ երեք օր շարունակվում էր Մուխուրի գյուղի և նրա շրջակայքի՝ Չոգայի, Նապիչխավոյի, Սկուրիի ջարդը»»

Այստեղից հետևում է, որ ոտանավորը գրված է 1905 թ. գարնանը, վերը հիշատակված դեպքերի կապակցությամբ:

Առաջին անգամ տպագրվել է Լրաբեր, 1979, № 1, էջ 33։

Տպագրվում է ինքնագրից:


«ԱՇԽԵՆԻԿԻՆ՝ ԻՐ ՀԱՅՐԻԿԸ...»

(էջ 403)

Գրված է 1907 թ. մարտի 15-ին։

ԹԸԱ պահվում է բանաստեղծի դուստր Աշխենի մետաքսե թաշկինակը, որի վրա Թումանյանը գրել է այս քառատողը «մանկական» ձեռագրով։