Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/678

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ հրատարակել է Ջ. Ավետյանը (տե՛ս «Գարուն», 1978, № 8, էջ 80)։

Տպագրվում է ինքնագրից։


1900-ական թվականներ

«ՈՉ ԽԱՆԴՍ Է ՄԱՐԵԼ...»

(էջ 404, 509)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1900-ական թվականներին։

ԳԱԹ Թֆ № 240 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։ Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 517։

Տպագրվում է ինքնագրից։


ԽՈՍՏՈՎԱՆՔ

(«Ես տակավին մանկուց գիտեմ...»)

(էջ 408)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ ԹԸԱ պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ՈՒՀ 2, 238։ Հրատարակել է Ա. Ինճիկյանը հետևյալ ծանոթագրությամբ. «Գրել է հավանորեն, 900-ական թվականներին։ Ինքնագիրը պահվում է բանաստեղծի ընտանիքի արխիվում, ֆոտոպատճենը՝ Թումանյանի տուն թանգարան, № 111» (նույն տեղում, էջ 444)։

Տպագրվում է ինքնագրից։


«ՑՈԼՈՒՆ ԱՍՏՂԵՐ, ՋԻՆՋ ԵԹԵՐՈՒՄ...»

(էջ 407)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1900-ական թվականներին։

ԳԱԹ Թֆ № 53 պահվում է մեկ ինքնագիր, որի 9—12-րդ տողերը մատիտով ջնջված են: