Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/679

Այս էջը հաստատված է

Աոաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 515։

Տպագրվում է ինքնագրից։


«ԴՈՒ ԳԸՆՈՒՄ ԵՍ ԱՆԴԱՐՁ ՃԱՄՓԱՆ...»

(էջ 408, 510)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1900-ական թվականներին։

ԳԱԹ Թֆ № 55 պահվում է մեկ ինքնագիր:

Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 117, այնուհետև՝ ԵԺ I, 519։

Տպագրվում է ինքնագրից։


«ԲՈԼՈՐՆ ՀԱՆԳԵԼ ԵՆ— ՈՉ ՄԵԿԸ ՉԸԿԱՆ...»

(էջ 409)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Դատելով ոտանավորի բնույթից՝ գրված է 1900-ական թվականներին։

Ինքնագիրը մեր ձեռքին չի եղել։ ԹԸԱ պահվում է մեկ մեքենագիր օրինակ, որից և տպագրվում է առաջին անգամ։


«ՄԵԿԸ ԲԱՐԻ, ԹԱԽԾՈՏ ՈՒ ՀԵԶ...»

(էջ 410)

Ըստ երևույթին հատված է մեզ չհասած (գուցե և չգրված) ոտանավորի:

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1900-ական թվականներին:

ԹԸԱ պահվում է մեկ ինքնագիր:

Տպագրվում է առաջին անգամ։


1914

«ՀՐԱՑԱՆՆԵՐ ԵՆ ՃԱՅԹՈՒՄ ՍՐՏԻՍ ՄԵՋ...»

(էջ 411, 510)

Գրված է Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող ամիսներին։ Այդ մասին վկայություն ունի ինքը՝ հեղինակը. «Ինձ համար բնավ