Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/681

Այս էջը հաստատված է



1917

ԻՄ ԱՐՓԻԿԻՆ

(«Ա՜խ, Արփի՛կ ջան, որ արփի ես...»)

(էջ 416, 511)

Գրված է 1917 թ. հունվարի 1-ին։ Նվիրված է բանաստեղծի դուստր Արփենիկ Թումանյանին։

ԹԸԱ պահվում է Արփենիկի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը, որի վրա Թումանյանը ուղղումներ է կատարել, նույն տեղում՝ բանաստեղծի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակ։

Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 126, այնուհետև՝ ԵԺ I, 527։

Տպագրվում է ինքնագրից։


ԵՐԵԽԻ ՆՄԱՆ

(«Երեխի նըման մըտա ես աշխարհ...»)

(էջ 417, 511)

Գրված է 1917 թ. հունվարի 8-ին։

ԹԸԱ պահվում է բանաստեղծի դուստր Աշխենի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը։ Նույն տեղում՝ Աշխենի արտագրած մեկ օրինակ։

Առաջին անգամ տպագրվել է «Նոյեմբեր» գրական հանդես, 1932, № 1, էջ 3, այնուհետև՝ ԵԺ 1, 528։

Տպագրվում է ինքնագրից։


«ԱՓՍՈ՜Ս, ՈՐ ՉԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԲԸՆԱՎ...»

(էջ 418)

Գրված է 1917 թ. հունվարի 24-ին։

ԹԸԱ պահվում է բանաստեղծի դուստր Անուշի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը։ Նույն տեղում՝ բանաստեղծի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակ։

Աոաջին անգամ տպագրվել է ԲԵՀ, 1972, № 1, էջ 160, հրատարակել է Ա. Ինճիկյանը։

Տպագրվում է ինքնագրից։