Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/682

Այս էջը հաստատված է


ЭКСПРОМТ

(«Իմ Անուշը, իմ ողջը թանկ...»)

(էջ 419, 512)

Գրված է 1917 թ. հունվարի 28-ին։ Նվիրված է բանաստեղծի դուստր Անուշին՝ նրա ծննդյան տարեդարձի առթիվ։

ԹԸԱ պահվում է բանաստեղծի դուստր Անուշի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը, որի վրա Թումանյանը ուղղումներ է կատարել։ Նույն տեղում՝ բանաստեղծի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակ։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 531։

Տպագրվում է ինքնագրից:


1919

«ԻՐԵՆՑ ՎԱՂԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԿԵՍԻՆ...»

(էջ 420)

Գրված է 1919 թ. մարտի 9-ին։

Այդ օրը Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնում տեղի է ունեցել հոբելյանական երեկո՝ նվիրված դերասան Հովհաննես Աբելյանի բեմական գործունեության 35-ամյակին։ Թումանյանը ողջույնի խոսք է ասել, ապա հոբելյարին է նվիրել «История внешней культуры» (М., 1885) գիրքն այս ընծայականով (գիրքը պահվում է ԳԱԹ, Հ. Աբելյանի ֆոնդ, № 154 VI)։

Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1935, № 3։ Հրատարակել է Ռ. Զարյանը «Երեք փաստաթուղթ» հոդվածում։

Տպագրվում է ինքնագրից։


«ԻՄ ԹԱՄԱՐԻԿԻՆ...»

(էջ 421)

Գրված է 1919 թ. հունիսի 19-ին։

ԹԸԱ պահվում է «Անուշ» պոեմի 1916 թ. հրատարակությունը, որի անվանաթերթի վրա է այս ընծայականը։

Առաջին անգամ տպագրվել է Լրաբեր, 1979, № 1, էջ 30։

Տպագրվում է ինքնագրից։

Հեղինակի դուստր Թամարն այս ընծայականի գրության շարժառիթի մասին պատմում է, որ ինքը մի անգամ դասագրքից կրկին կարդացել է «Անուշ» պոեմի «Ամպերը դանդաղ, ուղտերի նման» տողով սկսվող հատվածը