Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/70

Այս էջը հաստատված է


ԱԶԴ

Հեռացրեք նրան աստծո սեղանից,
Որ չապականե մեր սրբությունը,
Ազատ պահեցեք անսուրբ բերանից
Վարդանի պաշտած աստծո անունը։

5 Ավարարությամբ զորացած բազկով
Թո՛ղ նա չըկրե մականը Մեծի,
Եվ շահախնդիր, կաշառված խոսքով
Կանգնի քարոզիչ փրկության գործի։

Թո՛ղ չըկատարեն հաշտ ու պատարագ
10 Սեղանակապուտ, անարժան ձեռքեր,
Ոչ նվիրական կամարների տակ
Անզգա սրտից վերանան երգեր։

Եվ թող քարկոծվի, ով որ անգիտակ
Մարդկային կյանքի վսեմ խորհրդին,
15 Կըհամարձակվի Հայոց հարկի տակ
Քարոզել— հովվել այս ժողովրդին։

68