Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/75

Այս էջը հաստատված է
ՏԱՐՈՆԻ ԳԱՐՈՒՆԸ
(Հատված պոեմայից)

Գարունն եկավ և թևերը
Հովիտներում տարածեց,
Հայաստանի խիստ ձմեռը
Լերանց ծայրերն հալածեց։

5 Ժպտաց երկնից Արեգն աչեղ,
Եվ ձյուները հալվեցան,
Հով սարերի վերա տեղ-տեղ
Վրանները շարվեցան։

Մուսաբեկի գազան օբեն
10 Դարձյալ իջավ յուր ուրթում,
Նրա մարդիկն առած ջիդեն՝
Մարդազոհ են պտըրտում։

Հանկարծ տիրեց ահ ու սարսափ
Խաղաղանիստ վայրերին,
15 Միմիայն երեն մնաց ազատ
Բարձըր լերանց ծայրերին։

Հարյավ կյանքով գարնանաբեր
Եվ հրճվում է ողջ Տարոն,
Բայց չէ լսվում աշխատասեր
20 Հայ գյուղացու հորոլոն։

Գարունն եկավ, սարերն ելավ
Ազատ քյուրդը հաղթական,
Գարունն եկավ, յուր ցուպն առավ
Հայ գյուղացին գաղթական։

73