Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/76

Այս էջը հաստատված է


ՏԱՐՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ
(Հատված պոեմայից)

Կարմիր արևն առավոտյան
Պայծառ ցոլաց դեպի Մուշ,
Ծավալվեցավ ծովի նման
Մշու դաշտը քաղցրահուշ։

5 Նրա շուրջը խոշոր դեմքով
Կանգնած, լեռներն ահագին,
Քնաթաթախ, լուռ աղոթքով,
Նայում են վեր— երկնքին։

Արածանին օձապտույտ
10 Ծաղկադալար ափերում,
Մշուշի մեջ, ազատ, անփույթ
Խաղ է անում, փրփըրում։

Բայց հարսներ չեն հավերժական
Խայտաճամուկ շորերով,
15 Եվ չեն եկել, որ լողանան
Արածանու ջըրերով։

Որ սիզավետ տափաստանում
Վազվըզելով մանրաքայլ,
Երգ ասելով քաղ են անում
20 Մարգերի մեջ ցողափայլ։

Արեգակի շողերի հետ
Ահա շողաց և մի բան,–

74