Քրիստոս հարյավ հըրաշափառ,
Հարյավ աշխարքն էլ նորից,
Դու էլ, սե՛ր իմ, հարություն առ
Մոռացության խավարից։
5
Դու, որ ազատ միտքս ու հոգիս
Կախարդեցիր այնպես վաղ,
Հայտնվեցար խոստումներով
Եվ հեռացար անհապաղ։
Արի՜ դարձյալ, որ առանց քեզ
10
Կյանքը դառն է և անձուկ,
Քեզ կանչում եմ, որ նորոգես
Մեր վայելքը վաղանցուկ։
Հիշի՛ր, որ քեզ դեռ սիրում եմ,
Եվ այժմ, ընկած պատրանքից,
15
Ձեռքս, ահա, տարածում եմ—
Ինձ ազատիր այս կյանքից։