Ա՜խ, ես երանի Կայծա՜կ լինէի, Որոտ-ճայթյունով Մըռայլ ամպերից 5 Ժայթքեի ըմբոստ, Զարկեի ուժգին, Պատռեի խավար Կամարը երկնի, Ցույց տայի մարդուն 10 Գաղտնիքը վերին, Որ տեսներ՝ այնտեղ Ի՞նչ բան կա ահեղ, Կամ ո՞վ է նըստած, Եվ ո՞ւր է աստված․․․